National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
21.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
30.03.2022
Խորհրդարանում քննարկվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության մասին 2020-2021թթ. հաղորդումը
1 / 8

Մարտի 30-ին ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը ներկայացրել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության մասին 2020-2021թթ. հաղորդումը:

2020-2021թթ. ընթացքում ԸՕ պահանջներին համապատասխան՝ կազմակերպվել եւ անցկացվել են ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ եւ 58 համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Նշված համայնքներից 44-ը խոշորացված համայնքներ են: Տիգրան Մուկուչյանը նշել է, որ ԿԸՀ-ն ԱԺ 2021թ.  հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների հետ կապված իր գործունեության վերաբերյալ հաղորդումը խորհրդարանին սահմանված կարգով ներկայացրել է 2021թ.:

«Հանրաքվեի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի եւ Ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան՝ 2020թ. մեկնարկել են նաեւ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվե անցկացվելու նախապատրաստական աշխատանքները: Հանրաքվեի գործընթացը չեղարկվել է քվեարկության օրվանից 20 օր առաջ: Տիգրան Մուկուչյանը ներկայացրել է ԿԸՀ-ի կողմից կատարված աշխատանքները մինչեւ չեղարկումը:

Զեկուցողն անդրադարձել է 2021թ. ընդունված ԸՕ-ին՝ ներկայացնելով նոր իրավակարգավորումներով պայմանավորված կատարված անհրաժեշտ ծրագրային աշխատանքները:

Տիգրան Մուկուչյանն ընդգծել է, որ կատարված աշխատանքները, ծրագրային փոփոխություններն ու լուծումները, ամրագրված գործիքակազմը միտված են կատարելագործելու ընտրական գործընթացը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am